Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ավելի շատ «թատրոնի», քան թե Թատրոնի մասին

Ավելի շատ «թատրոնի», քան թե Թատրոնի մասին
28.03.2024 | 06:55

Ասում են՝ Թատրոնը (մեծատառը՝ դիտավորյալ) ժամանակի ոգին է, ճաշակի ու մտածողության մեծագույն հիմքերից մեկը: Թատրոնը նաև տվյալ հասարակության հոգևոր, սոցիալական և քաղաքական պահանջմունքների արտացոլումն է, մասսաներին ներշնչում է կոնկրետ մտածելակերպ ու քարոզչության միջոց է:

Բայց այսօր ուզում եմ առանձնացնել մի երևույթ, որն ինձ ներկայացրել է արտասահմանցի մշակութային մի գործիչ՝ մեր թատրոններից մեկի առնչությամբ:

Վերջերս մի առիթով նա եղել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում և արժանացել բավական բարձր ընդունելության՝ թատրոնի ղեկավարության կողմից: Սենյակում, որտեղ նրան ընդունել են, բավական մեծ գրադարան կա: Այդ մարդը, որպես գրքասեր, աչքով է անցկացրել գրադարանն ու ապշած է մնացել, երբ նկատել է, որ գրադարանի մի ստավար հատված տարբեր աղանդավորական կազմակերպությունների քարոզչական նյութեր են: Իր երկրում այդ աղանդներն արգելված են, բայց այնքան քաղաքավարություն է ունեցել, որ տեղում «դեբոշ» չի սարքել: Իսկ ինձ դիմեց անթաքույց զայրույթով, թե ինչպե՞ս ենք հանդուրժում, որ մեր երկրի պետական փողերով ապրող ու գործող թատրոնում այդպիսի գրականություն է պահվում, ցուցադրվում և, գուցե, նաև քարոզվում:

Ես շատ վաղուց չեմ եղել Ստանիսլավսկու անվան թատրոնում, իսկ եղած ժամանակ էլ ղեկավարության կաբինետներում չեմ մեծարվել: Ինքս այդ գրադարանը չեմ տեսել, բայց արտասահմանցի ծանոթիս չհավատալու առիթ էլ չունեմ: Ի՞նչ ուներ՝ ինձ խաբելու, նախատելու կամ վիրավորելու:

Հոգուս խորքում ուզում եմ հավատալ, որ այդ գրականությունը պատահաբար է հայտնվել մեր սիրելի մշակութային օջախի գրադարանում ու արդեն այնտեղ չէ:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 8242

Մեկնաբանություններ